Մանկապատանեկան հավաքների մասնակիցներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության  կողմից կազմակերպվող մանկապատանեկան հավաքների շրջանակում ս/թ/ հոկտեմբերի 29-ին սիրիահայ երեխաներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան։

Այցի նպատակը հայրենասիրական դաստիրակության սերմանումն էր և  հայրենաճանաչողության զարգացումը։

Այցի ընթացքում երեխաներին ներկայացվեց Հայաստանի անցած դժվարին ուղին,  նրանք ձեռք բերեցին հիմնավոր գիտելիքներ  Հայաստանի պատմության վերաբերյալ՝ Հայկ Նահապետից մինչև մեր օրերը։ Այցի շնորհիվ երեխաների մոտ ավելի ամրապնդվեց հայ ժողովրդի և Մայր Հայրենիքի պայծառ ապագայի կերտման  գաղափարը և նրանց սերնդի կարևորագույն դերն այդ գործում։

Մանկապատանեկան հավաքների շրջանակում նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ են կրելու։

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

14914834_1178505568862577_1025598209_n 14875339_1178505352195932_943763101_n