Մանկապատանեկան հավաքներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ. հոկտեմբերի 22-ին կազմակերպվեց հերթական մանկապատանեկան հավաքը:

Հայաստանում հաստատված սիրիահայ մանուկները հնարավորություն ունեցան սովորելու հայերեն նոր երգեր, մասնակից լինելու միտքը սնող և զարգացնող տարատեսակ ուսուցողական խաղերի: Իսկ նկարչության դասին նկարեցին աշունը խորհրդանշող նկարներ:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն կարևորելով նոր սերնդի շրջանում հայապահպանության սերմանումը, հոգևոր և ֆիզիկական դաստիարակումը, ինչպես նաև խրախուսելով առողջ ապրելակերպը՝ ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը 6-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար կազմակերպում է մանկապատանեկան հավաքներ:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա: Մանկապատանեկան հավաքներին գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

14787059_928005983966507_760977179_o 14787045_928005923966513_542930977_o 14813724_928004980633274_1274189473_n