Մանչեսթր քաղաքի հայ կանանց նախաձեռնությունն ի նպաստ սիրիահայ համայնքի բարօրության Հայաստանում
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունն իր գործունեության ընթացքում պատիվ է ունեցել համագործակցելու աշխարհասփյուռ հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ի բարօրություն դժվարին դրությունում գտնվող սիրիահայ համայնքի։
2016թ-ին Անգլիայի Մանչեսթր քաղաքի հայ կանանց փոքրիկ խումբը կազմակերպելով բարեգործական ճաշ՝ ցանկություն էր հայտնել մարդասիրական նախաձեռնության շահույթը նվիրաբերել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկիր մի կյանք» ծրագրին՝ հնարավորություն ընձեռելով սիրիահայ ընտանիքին Հալեպից տեղափոխվելու Հայաստան։
Մանչեսթր քաղաքի հայ կանանց խմբի ջանքերը պսակվեցին հաջողությամբ՝ աջակցելով հինգ անդամից բաղկացած սիրիահայ Գևորգ Բոլսաջի ընտանիքին 2016թ-ի նոյեմբերի 22-ին Սիրիայից տեղափոխվելու Հայաստան։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իր խորին երախտագիտությունն է հայտնում Մանչեսթր քաղաքի հայ կանանց խմբին՝ կազմակերպության գործունեությանը հավատ ընծայելու և հնարավորությունների սահմաններում սիրիահայ համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։