Մասնագիտական պրակտիկայի հնարավորություն Հայաստանում բնակվող երիտասարդների համար

Ինթերնշիփի հայտարարություն

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր

Վերջնաժամկետ՝ 30 ապրիլի 2020թ.

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկում է վճարովի ինթերնշիփային ծրագիր, որն իրականացվելու է «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Եթե դու ուսանող ես կամ հանդիսանում ես հայաստանյան բուհերից որևէ մեկի բակալավրի կամ մագիստրատուրայի շրջանավարտ (վերջին 18 ամսում), սակայն չես կարողանում գտնել աշխատանք՝ աշխատանքային փորձի պակասի պատճառով, ապա «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը հնարավորություն է տալիս քեզ ձեռք բերելու փորձ՝ 3-ամսյա ինթերնշիփի (երկարաձգման հնարավորությամբ) միջոցով հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում: 20-25 տարեկան այն երիտասարդները, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, կարող են դիմել իրենց կրթությանը համապատասխան ինթերնշիփային ծրագրին:
Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով:

Մանրամասների համար հետևեք հղմանը՝

Պահանջվող փաստաթղթեր/Հայերեն և անգլերեն- INTERNSHIP-ANNOUNCEMENT-2020-Arm.-Eng..pdf ,
Դիմում-հայտագիր/Հայերեն և անգլերեն Application-Form-Arm.Eng_.pdf

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30 ապրիլի 2020թ. 

Էլեկտրոնային դիմումները պահանջվող փաստաթղթերի հետ ուղարկել Արաքս Մարտիրոսյանին` araksmartirosyan@aleppo-ngo.org էլ. հասցեին՝ Subject բաժնում նշելով Internship Application (Անուն/Ազգանուն):

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի անբաժան մասն են կազմում Հայաստանում բնակվող երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներն ու մասնագիտական հմտությունների բարելավումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:



«Սի