Մասնագիտական պրակտիկա` երիտասարդների համար

Մասնագիտական պրակտիկայի հայտարարություն

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիր

Վերջնաժամկետ՝ 23 օգոստոս 2020թ.

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ֆինանսավորմամբ հայտարարում է վճարովի ինթերնշիփային ծրագրի 2-րդ փուլը, որն իրականացվում է «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի շրջանակում:

Եթե դու ուսանող ես կամ հայաստանյան բուհերից որևէ մեկի բակալավրի կամ մագիստրատուրայի շրջանավարտ (վերջին 12 ամսում), սակայն չես կարողանում գտնել աշխատանք՝ աշխատանքային փորձի պակասի պատճառով, ապա «Երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրը հնարավորություն է տալիս քեզ ձեռք բերելու փորձ՝ 3-ամսյա ինթերնշիփի միջոցով՝ հայկական առաջատար ընկերություններում և կազմակերպություններում: 20-25 տարեկան այն երիտասարդները, ովքեր չունեն կամ ունեն սահմանափակ աշխատանքային փորձ, կարող են դիմել իրենց կրթությանը համապատասխան պրակտիկայի:


Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային տարբերակով:

Դիմելու համար՝

1. Պահանջվող փաստաթղթեր/Հայերեն/ անգլերեն- https://bit.ly/39iyJSA
2. Դիմում-հայտագիր/Հայերեն/ անգլերեն https://bit.ly/30CbZZZ

Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 23 օգոստոս 2020թ. 

Էլեկտրոնային դիմումները (հայերեն կամ անգլերեն) անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին  ուղարկել Արաքս Մարտիրոսյանին` araksmartirosyan@aleppo-ngo.org էլ. հասցեով՝ Subject բաժնում նշելով Internship Application (Անուն/Ազգանուն):

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 545361 հեռախոսահամարին:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի` վճարովի պրակտիկայի բաղադրիչը նպատակասլաց երիտասարդներին հնարավորություն է տալիս ընդգրկվել ՀՀ պետական և մասնավոր ամենահեղինակավոր կառույցների առաքելության և գործունեության մեջ՝ ճանապարհ հարթելով դեպի հաջողակ կարիերա: Վճարովի պրակտիկայի բաղադրիչի միջոցով ուսանողները և շրջանավարտները բարելավում են իրենց հմտությունները՝ աշխատելով տարաբնույթ միջավայրերում և ձեռք բերում մասնագիտական փորձ`կողք կողքի աշխատելով փորձառու մասնագետների հետ:

«Երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մեկնարկը տրվել է 2020թ. փետրվարի 1-ին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից և իրականացվում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: