Մասնակցի՛ր «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրին

Երիտասա՞րդ ես, ունե՞ս գաղափարներ, որոնք ցանկանում ես իրականացնել, նոր ծանոթությունների կողմնակի՞ց ես, ուրեմն այս ծրագիրը հենց քեզ համար է։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում մեկնարկում է «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» երիտասարդական ծրագիրը։

Սիրով հրավիրում ենք 18-30 տարեկան սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին մասնակցելու «Վորլդ Վիժն Հայաստան»-ի նախաձեռնությամբ իրականացվող երիտասարդական ծրագրին։

Ծրագրի մասնակից երիտասարդները մաս են կազմելու երիտասարդական ակումբին, որի շրջանակում

  • զարգացնելու են իրենց հմտություններն ու գիտելիքները,
  • ձեռք են բերելու նորանոր գիտելիքներ ու հմտություններ,
  • իրականացնելու են երիտասարդական տարբեր նախաձեռնություններ,
  • մասնակցելու են տարատեսակ գործնական աշխատանքներին,
  • հաստատելու են նոր ծանոթություններ, կապեր
  • առաջարկելու են սեփական գաղափարներն ու նախաձեռնությունները և ստանալու են հնարավորություն ի կատար ածելու դրանք։

Միևնույն ժամանակ ծրագիրը կտա հնարավորություն երիտասարդներին ստանալ մասնագիտական և աշխատանքային կողմնորոշման դասընթացներ, որոնք հիմք են ծառայելու նրանց կենսագործունեության միջոցների ապահովմանը։

Վորլդ Վիժն Հայաստան-ի և «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի համագործակցությամբ կազմակերպվող երիտասարդական ակումբի հանդիպումները տեղի են ունենալու «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի Վարդանանց կենտրոնում։

Երիտասարդական ակումբին մաս կազմելու համար խնդրում ենք զանգահարել 098 54 53 62 կամ 010 54 53 69 հեռախոսահամարներին, կամ այցելել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ։ Հասցե՝ Հյուսիսային պող․ 11։

Ծրագրին մասնակցությունը անվճար է։

Սիրով՝

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ