Մարալ Քարաքաշյան բարերար՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ առաքելության անդրանիկ նվիրյալ

«ՀԱԼԷՊ» հայրենակցական   բարեսիրական   հասարակական կազմակերպությունը իր գործունեության պատմության  ողջ ընթացքում պատիվ է ունեցել գործակցել այնպիսի հայորդիների հետ, ովքեր աշխարհի տարբեր անկյուններից պատրաստակամություն են հայտնել իրենց սեփական ներդրումն ունենալ հայրենիքում ապաստանած սիրիահայերի կարիքների թոթափմանը և նրանց ընտանքիների  բարօրության ապահովմանը։

Մարդիկ, որոնց սիրտն ու միտքը բռունցք կազմելով ուղղվում են այն առօլրեական և արմատական խնդիրների հաղթահարմանը, որոնց առերեսվում է իր տնից ու հողից զրկված յուրաքանչյուր սիրիահայ։

Երախտիքի խոսք ենք ցանկանում հղել մեր ամերիակահայ բարերար Մարալ Քարաքաշյանին, ով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի իրականացրած «Որդեգրիր ընտանիք մը» մարդասիրական շտապ օգնության ծրագրի շրջանակում ֆինանսական օգնություն է ցուցաբերում թվով երեք սիրիահայ ընտանիքի։

Տիկին Քարաքաշյանի կողմից օգնություն են ստանում ընտանիքներ, որոնց անդամների շարքում են առողջական խնդիրներ ունեցող, անաշխատունակ և ծանր դրությունում հայտնված անձիք։

Մենք չենք դադարի երախտապարտ լինել Ձեզ՝ մեզ և սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերին սատար կանգնելու համար, քանզի այն օժանդակություն է ոչ միայն նյութական առումով, այլև վառ ազդակ, որ մենք միայնակ չենք մեր գործում, իսկ սիրիահայը բնավ միայնակ չէ իր անհամար խնդիրների հետ։

Հպարտ ենք, որ Դուք արդեն վաղուց մեր փոքրիկ ընտանիքի մեծագույն անդամն եք դարձել և ցանկանում ենք, որ Ձեր բոլոր նվիրական նախաձեռնությունները մշտապես Աստծո օրհնությանը արժանանան։