«ՀԱԼԵՊ» ՀԿ. Մարդասիրական աջակցություն և առաջին անհրաժեշտության պարագաներ Արցախի մեր հերոսներին… #Հաղթելու ենք

«ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը («ՀԱԼԵՊ» ՀԿ) ևս միացավ Արցախյան առաջնագծում պատերազմող հայ հերոսների աջակցության նախաձեռնությանը: «ՀԱԼԵՊ» ՀԿ-ը՝ Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող սիրիահայերի ջանքերով կարողացավ հավաքագրել առաջին անհրաժեշտության ապրանքներ (հիգիենայի պարագաներ, վերմակներ, տաք հագուստ, սնունդ)՝ Արցախի Հանրապետություն ուղարկելու և իր փոքր ներդումն ունենալու Արցախյան հաղթական բանակի աջակցության տրամադրման գործում: Տեղեկացնում ենք, որ հավաքագրումը կրելու է շարունակական բնույթ…

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք մեր հայրենակիցներին, որ Արցախյան բանակին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է նաև գումար փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին, որը միակ իրավասություն ունեցող կառույցն է գումար հավաքագրելու Արցախի համար:

Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։
Միացե´ք համահայկական շարժմանը և կատարե՛ք նվիրատվություն հիմա՝


www.himnadram.org

Առ ի հիշեցում, ս.թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Արցախյան շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հերտակոծություն սկսեցին: Սույն օրվանից առ այսօր հրետակոծվում են խաղաղ բնակավայրերը, այդ թվում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին իր գործուն մասնակցությունն է ունենում Թուրքիան, որը ոչ միայն տրամադրում է ռազմական աջակցություն, այլ  նաև վարձկաններ հավաքագրում Սիրիայում՝ Ադրբեջան ուղարկելու և Արցախյան զորքերի դեմ կռվելու նպատակով:

Ով  հա´յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է...

#Հաղթելու ենք…