Մարդասիրական օգնության տրամադրում սիրիահայ ընտանիքներին

2017թ-ի դեկտեմբերի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում կազմակերպվեց հերթական մարդասիրական օգնության տրամադրումը սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ ընտանիքներին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում այն կառույցներին, ովքեր ուշադրության արժանացնելով Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքների կարիքները՝ համագործակցում են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և շարունակաբար հատկացնում մարդասիրական օգնություն։