Մարդասիրական օգնություն «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից սիրիահայերին

2018 թվականի հոկտեմբերի 13-ին և 16-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում սիրիական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվեց մարդասիրական օգնություն:

Կազմակերպության շահառուներին հատկացվեց «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված հիգենիկ պարագաները։

«ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամին համագործակցության և Հայաստանում ապաստանած սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրելու գործում ներդրում ունենալու համար: