Մարդասիրական օգնություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի շահառու ընտանիքներին

2016թ-ի փետրվարի 5-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Փրկէ կեանք մը» ծրագրի մի շարք բարերարների՝ ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սբ. Գևորգ եկեղեցու ծխական խորհրդի նախաձեռնությամբ, կազմակերպության թվով 85 շահառու անհատների, որոնք վերջերս են ժամանել Հայաստան, տրամադրվեց 100 ԱՄՆ դոլարի չափով դրամային մարդասիրական օգնություն՝ դիմագրավելու նրանց առջև ծառացած առօրյա խնդիրները։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սբ. Գևորգ եկեղեցու ծխական խորհրդին` ջանք ու եռանդ չխնայելու և Մայր Հայրենիքում սիրիահայ համայնքի կայացմանը օժանդակելու համար: Բարձր գնահատանքի է արժանի ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Սբ. Գևորգ եկեղեցու ծխական խորհրդի անձնանվեր աշխատանքը, ավյունով լեցուն հայրենակերտ գործունությունը։ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ համայնքի համար անչափ կարևոր և նշանակալի է ունենալ Սփյուռքի հայորդիների աջակցությունը և հոգատարությունը: Ցուցաբերված ուրաքանչյուր օժանդակություն յուրովի նպաստում է, որ պատերազմի թոհ ու բոհի միջով անցած Մայր Գաղութի զավակները կարողանան կերտել լուսավոր ապագա Հայրենիքում։

12699067_10154124602146412_2030947633_o

20160205_163611

20160205_163930

12737029_10154124601766412_1682966025_o