Մարդասիրական օգնություն սիրիահայ ընտանիքներին
2018թ-ի մարտի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը մարդասիրական օգնություն տրամադրեց սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայերին։
Այն սիրիահայերը, ովքեր ունեին օպտիկական ակնոցի կարիք, որպես մարդասիրական օգնություն ստացան «Հայաստան – Արցախ» հիմնադրամի կողմից հատկացված օպտիկական ակնոցները։
«ՀԱԼԷՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին կազմակերպության հետ շարունակաբար համագործակցելու և Հայաստանում ապաստանած սիրիահայերի կարիքներին արձագանքելու համար։