Մարդասիրական օգնություն 873 սիրիահայ ընտանիքների «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից
2019 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 22-ը «ՀԱԼԵՊ» հայրենակական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԵՊ» ՀԿ) գրասենյակում օգնություն տրամադրվեց սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին։
873 սիրիահայ ընտանիքներ ստացան «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենիկ պարագաները։
ՀԱԼԵՊ ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամին՝ շարունակական համագործակցության և Հայաստանում ապաստանած սիրիահայերին օգնություն տրամադրելու գործում մեծ ներդրում ունենալու համար։