Մարզումներ և վարժություններ. «ՀԱԼԷՊ» ՀԿ-ում շարունակվում են մանկապատանեկան հավաքները

Ս.թ. ապրիլի 14-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԿ) տեղի ունեցավ մանկապատանեկան հերթական հավաքը:

Հավաքի առաջին կեսը նվիրված էր առողջ ապրելակերպին: Սիրիահայ մանուկները սովորեցին ճիշտ քայլել և ուղիղ շարքով կանգնել, ինչպես նաև ջանասեր ուսուցիչների հետ միասին ֆիզիկական վարժություններին կատարեցին:

Հանդիպման երկրորդ կեսին էլ մանուկները սովորեցին մկրատով աշխատել: Ուսուցչուհու վերահսկողությամբ՝ երեխաները փորձեցին բազմազան երկրաչափական մարմիններ կտրտել սպիտակ թղթերից:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար: 

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրը՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։