Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանի այցը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ

2015թ-ի սեպտեմբերի 23-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը պատիվ ունեցավ իր հարկի տակ հյուրընկալելու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանին:

12033381_532424903590251_566837228_nՈղջունելով և կարևորելով սրբազանի այցը՝ կազմակերպության հիմնադիր նախագահ Անի Բալխյանը նշեց, որ անչափ գնահատելի և խրախուսելի քայլով սրբազանը ևս մեկ անգամ հավատ է ընծայում այն աստվածահաճո գործին, որին շուրջ 2 տարի լծվել են «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի անձնակազմը, և քաջալերում է նրանց նոր անսպառ եռանդով շարունակել բարեսիրական գործունեությունը։

Այցի շրջանակում տիկին Բալխյանը մանրամասնորեն ներկայացրեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից տարվող աշխատանքները՝ ընթացիկ և ծրագրվող նախաձեռնությունները, որոնք ուղղված են կարիքավոր սիրիահայ համայնքի բարեկեցությանը։

Իր հերթին Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը գոհունակությամբ արտահայտվելով կազմակերպության գործունեության մասին՝ նշեց, որ լծվելով խիստ կարևոր աշխատանքի՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը ստանձնել է մեծ առաքելություն և պատվով է կատարում իր աշխատանքը։

12029221_532425430256865_1227068834_nՀարկ է նշել, որ հանդիպումը տեղի ունեցավ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի ներքո գործող «Արևիկ-Հայաստան» թերաճ անձանց նորաբաց կենտրոնում։ Եվ այցի շրջանակում Սրբազան Հայրը հանդիպում ունեցավ նաև կենտրոնի սաների, ուսուցչական կազմի և հոգաբարձու խորհրդի ներկայացուցիչ տիկին Լուսին Շոհմելյանի հետ։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանն անդրադառնալով «Արևիկ» կենտրոնի հիմնադրման ակունքներում կանգնած կառույցներին՝ նշեց, որ Հալեպում հիմնված կենտրոնի գործունեությունն անհնար կլիներ առանց երեք համայնքապետերի աջակցության։

Այցի շրջանակում «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաները՝ կենտրոնի տնօրենուհու՝ Ալին Մոմճյանի գլխավորությամբ կատարեցին «Սուրբ զխաչ» շարականը։ 12023057_532425540256854_1196546677_nԳերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը հուզումով և խորը հարգանքի զգացումով արտահայտվելով «Արևիկ-Հայաստան» կենտրոնի գործունեության մասին՝ նշեց, որ անչափ գնահատելի է տեսնել, թե ինչպես է կենտրոնի սաների առօրյան լի քրիստոնեական հավատքով և հայապահպանության գիտակցության բարձր մակարդակով։

«Հանուն Բերիո հայոց թեմին և անձնապես ընդունեցեք մեր գնահատանքը, մեր աղոթքն ու օրհնությունը։ Ամենակալը խաղաղ պահէ Սիրիան և սիրիահայերին։ Ուժ և կորով ձեր ծառայության մեջ»,— այսպես ավարտեց իր սրտի խոսքն ու տերունական աղոթքով կազմակերպության անդամներին հրաժեշտ տվեց Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգսյանը։

Սրբազան հոր այցը հանդիսացավ ևս մեկ խթան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի առավել ակտիվ, արդյունավետ գործունեության համար։ Այս մասին իր ողջույնի խոսքում ավելի ընդգծեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ տիկին Անի Բալխյանը՝

« Գերաշնորհ Սրբազան Հայր՝

«ՀԱԼԷՊ» Հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպութեան անունով թոյլ տուէք ողջունիլ Ձեզ, եւ շնորհակալութիւն յայտնիլ, որ այսօր Ձեր այցով անգամ մը եւս պատուիցիք «ՀԱԼԷՊ» կազմակերպութիւնը։

Ձեր այնչափ կարեւոր, խրախուսելի  ու մեծապէս գնահատելի այս քայլով Դուք կրկին անգամ հաւատք կ΄ընծայէք ու կը գնահատէք այս Աստուածահաճոյ գործը, որուն շուրջ 2 տարիներէ ի վէր լծուած են Մայր Գաղութ Հալէպի զաւակները, մեղմելու եւ ամոքելու համար Սուրիական քաղաքացիական պատերազմին պատճառով, իրենց եղբայրներուն եւ քոյրիրուն կրած տառապանքներն ու ցավերը։

Այսօր այս յարկին տակ, մենք Ձեզ հետ միասնաբար ողջունելով եւ բարին մաղթելով <<Արեւիկ Հայաստան>> կեդրոնի ուսուցիչներուն եւ սաներուն, կը յիշենք 13 տարի առաջ Հալէպի մէջ հիմնադրուած <<Արեւիկ>> կեդրոնը, որու գործունէութիւնը անհնար կը΄լլար առանց Հալէպի երեք համայնքապետերու աջակցութեան։

Սրբազան Հայր՝ այսօրուայ Ձեր այցելութեամբ Դուք կազմակերպութեանս բոլոր անդամներուն տուիք հաւատքով լեցուն նոր շունչ, եւ քաջալերեցիք մեզ նոր անսպառ եռանդով շարունակելու այս բարեսիրական գործունէութիւնը։

Այս առթիւ <<Արեւիկ-Հայաստան>> կեդրոնի այս նորաբաց տաքուկ յարկի ներքոյ, թույլ տուէք խնդրել Ձեր Հալէպաբոյր օրհնութիւնը հայ ժողովուրդի զաւակներու բարօրրութեան, Սուրիահայ համայնքի լոյսով լեցուն ապագայի, եւ Հայաստան աշխարհի մշտավառ խաղաղութեան համար>>։

12048620_532425213590220_1135300446_n  12022008_532425506923524_733632521_n 12026489_532425613590180_1077441939_n  12016600_532425710256837_2002438584_n12042287_532425756923499_248544111_n12023031_532424680256940_865372139_n  12041684_532424826923592_1727479373_n12033710_532424703590271_1979354750_n