Մեկնարկեց «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագիրը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ որպես «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագրի գործընկեր կառույց, ս/թ․ մարտի 17-ին իր մասնակցությունը բերեց ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությանը և համագործակցության հուշագրի ստորագրմանը։

«Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Իզմիրլյան Բժշկական Կենտրոնում։

Ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թ-ից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին:

Իզմիրլյան հիմնադրամը հանդես է գալիս որպես «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի նախաձեռնող և աջակից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Ծրագիրն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ շահառուներին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար:

Ծրագրի շրջանակում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կատարելու է ծրագրի շահառուների դիմումների գնահատում, որոնք ներկայացվելու է Իզմիրլյան հիմնադրամին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հաստատմանը:

Ծրագրի գործընկեր կառույցներն են նաև ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

_AV_0136