Գործընկերներ

Մարդասիրական օգնություն ցուցաբերելու և այլ բազմաբովանդակ ծրագրեր իրականացնելու համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը համագործակցում է անհատ բարերարների, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR), ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Ամերիկայի Հայ Օգնության Ֆոնդը (FAR), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայությունը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, «ARDA» բարեգործական հիմնադրամը,  Հայ քրիստոնյա բժիշկների ասոցիացիան (ACMA), Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը (AMAA), Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ կազմակերպության հայաստանյան գրասենյակը (DVV), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Միավորված մեթոդիստների օգնության կոմիտեն (UMCOR), Հայ Օգնության Միությունը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը, որոնք մարդասիրական աջակցություն են ցուցաբերում «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում գրանցված կարիքավոր սիրիացի ընտանիքներին: