Ինչպես կանխարգելել բարձր ճնշումը. Հուրի Քահքեճեան

2018-ի փետրվարի 23-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպման հյուրն էր բժիշկ-թերապևտ Հուրի Քահքեճեանը, ով պատմեց սրտի և ճնշման հետ կապված հիվանդությունների և խնդիրների մասին: Հանդիպման մասնակից սիրիահայ կանայք ունկնդրեցին նրա խորհուրդները ժառանգաբար փախանցվող առողջական խնդիրների և դրանց կանխարգելման մասին:

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կազմակերպվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում: Հասցե՝ Հյուսիսային Պողոտա 11, -1 հարկ: