Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ hոկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ սիրիահայ ընտանիքների համար:

Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացները շատ կարևոր և էական նշանակություն ունեն Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների համար, քանի որ կան մի շարք տարբերություններ և առանձնահատկություններ  Հայաստանի և Սիրիայի ֆինանսական համակարգերում:  Դասընթացների մասնակիցները մասնավորապես տեղեկանում են, թե ինչպես կարող են արդյունավետ կառավարել իրենց սահմանափակ դրամական միջոցները՝ տարբերակելով առաջնային և երկրորդային ծախսերը, թե ինչպես  կարող են տարանջատել ընտանիքի և բիզնեսի ծախսերը: Ինչպես նաև տեղեկանում են, թե ինչպես կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության բանկերի մատուցած ծառայություններից և ինչպես կարող են ապահովագրված լինել  մի շարք ֆինանսական ռիսկերց:
Ինչպես նախորդ դասընթացների ընթացքում, այս անգամ ևս մի շարք քննարկումներ եղան  ներկաների և դասընթացավարների միջև։ Մասնակիցները դասընթացավարների օգնությամբ համեմատելով Հայաստանի և Սիրիայի ֆինանսական համակարգի տարբերությունները, ստացան իրենց անհանգստացնող հարցերի պատասխանները:

Դասընթացների  մասնակիցները հեռացան շատ գոհ ու արդեն ավելի վստահ, քանի որ իրազեկ էին հայաստանյան ֆինանսական դաշտից և գիտեն հարկ եղած դեպքում ինչպես կարելի է  պաշտպանել իրենց իրավունքները:

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներիին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

14593773_1155036614542806_120229736_n 14610695_1155036511209483_554819156_n 14569814_1846800965548615_1568126146_n