Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ հոկտեմբերի 11-ին և 13-ին հաջորդաբար կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների շարքը սիրիահայ ընտանիքների համար։

Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Դասընթացը շատ կարևոր տեղեկատվական նշանակություն ունի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների համար, քանի որ կան մի շարք տարբերություններ և առանձնահատկություններ Հայաստանի և Սիրիայի ֆինանսական համակարգերում:

Դասընթացի մասնակիցները տեղեկացան , թե ինչպես արդյունավետ կառավարել սեփական բյուջեն, ինչպես չդառնալ խարդախությունների զոհ, ինչպես խուսափել ավելորդ պարտքերից, ինչպես պաշտպանել սեփական իրավունքները ֆինանսական դաշտում, ինչպես օգուտ քաղել ֆինանսական ծառայություններից և նմանատիպ այլ հարցեր։

Դասընթացներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով։ Մասնակիցներն ավելի մանրամասն տեղեկացան, թե ինչպես կարող են օգտվել բանկային հաշիվներից և ապահով ձևով օգտագործեն սեփական վճարային քարտերը։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին,խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ: