Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում
Ս/թ․ հոկտեմբերի 25-ին, 26-ին և 28-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ սիրիահայ ընտանիքների համար:
Դասընթացներն իրականացվում է Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Դասընթացները Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքներին իրազեկեցին ՀՀ-ում գործող ֆինանսական համակարգի մասին, ինչպես նաև տեղեկություններ տրամադրեցին Սիրիայի և Հայաստանի ֆինանսական համակարգերում առկա տարբերությունների ու առանձնահատկությունների մասին ։
Դասընթացների մասնակիցները տեղեկացան սեփական բյուջեն առավել արդյունավետ կառավարելու, բանկային վճարային քարտերից օգտվելու, արդյունավետ խնայողությունները իրականացնելու և ֆինանսական զեղծարարություններից ու խարդախություններից զերծ մնալու մասին։
Դասընթացներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով, որից հետո մասնակիցները հեռացան ավելի վստահ՝ իրազեկված լինելով ՀՀ ֆինանսական համակարգի մասին։
Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:
«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։