Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ. Նոյեմբերի 15-ին և 17-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կազմակերպվեց «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներ սիրիահայ ընտանիքների համար:

Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթացները նպատակ ունեն բարձրացնել Հայաստանում գտնվող սիրիահայ ընտանիքների իրազեկվածությունը Հայաստանի ֆինանսական ոլորտի մասին՝ նկատի ունենալով Սիրիայի և Հայաստանի ֆինանսկան համակարգերում առկա առանձնահատկությունները ։

Դասընթացների ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաններ, ինչպիսիք են բանկային հաշիվներ և վճարային քարտեր, խնայողւթյուններ, պարտքերի կառավարում, ապահովագրություն, սեփական շահերի պաշտպանություն և այլն։

Դասընթացներն ուղեկցվեցին բուռն քննարկումներով, որոնցից հետո մասնակիցները հեռացան ավելի վստահ՝ իրազեկված Հայաստանի ֆինանսական համակարգի մասին։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։