Շարունակվում են «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ․ նոյեմբերի 23-ին և 25-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում հերթական անգամ  կազմակերպվեցին «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացները սիրիահայ ընտանիքների համար:

Դասընթացներն իրականացվում են Միջազգային համագործակցության գերմանական խնայաբանկերի հիմնադրամի կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով դասընթացները նպատակ ունեն բարձրացնել  Հայաստանում գտնվող սիրիահայերի իրազեկվածությունը Հայաստանում գործող ֆինանսական դաշտի վերաբերյալ:

Դասընթացների ընթացքում քննարկվում են մի շարք թեմաներ, ինչպիսիք են սեփական բյուջեի ավելի արդյունավետ տնօրինումը, բանկային հաշիվների և վճարային քարտերի կիրառումը, խնայողությունների և պարտքերի կառավարումը, ապահովագրությունը, սեփական շահերի պաշտպանությունը և այլն։

Այն սիրիահայերը, ովքեր ցանկանում են մասնակցել «Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

«Ֆինանսական համակարգը ՀՀ-ում» թեմայով անվճար դասընթացների կազմակերպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում կրելու է շարունակական բնույթ։

15310698_1878863899008988_814200203_n 15226601_1875923582636353_161287449_n