Շարունակվում է «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի և «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջև համագործակցությունը

2020թ. հունիսի 1-18-ն ընկած ժամանակահատվածում, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը՝ «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից տրամադրված հիգիենայի պարագաներ և օպտիկական ակնոցներ բաշխեց սիրիահայ 160 ընտանիքներին:

Մարդասիրական օգնության տրամադրումը շարունակվելու է նաև հաջորդող ամիսներին, հաշվի առնելով երկրում տիրող արտակարգ իրավիճակը՝ պայմանավորված COVID-19-ի համաճարակով:

Շնորհակալություն ենք հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին՝ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների կողքին գտնվելու և մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: