Շարունակվում է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայ ընտանիքներին

Ապրիլի 19-ին, 20-ին և 22-ին «ՀԱԼԷՊ» կազմակերպության կենտրոնում շարունակվեց կազմակերպության շահառու սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնության տրամադրումը։

Հիշեցնենք՝ ս/թ․ ապրիլի 12-ից «ՀԱԼԷՊ»  կազմակերպությունը Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքներին հատկացնում է «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության (ՎՎ Հայաստան) կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը։

«ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կարևորելով հայաստանյան միջազգային կառույցների՝ հանձին «ՎՎ Հայաստան»-ի  կողմից ցուցաբերվող ուշադրությունը կազմակերպության գործունեությանը՝ իր խորհին շնորհակալությունն է հայտնում Հայաստանի սիրիահայ համայնքին ցուցաբերված օժանդակության համար։

13062714_10153828536408153_1900817047_o (1) 12986318_10153828536113153_1939024783_o 13010262_10153828534543153_797511640_o 13052614_10153828531613153_1904508824_o 13054699_10153828531548153_642525988_o 13035599_10153828531508153_333330521_o 12986332_10153828531423153_1412955295_o 13052567_10153828536573153_1492146218_o 13073142_10153828536493153_971845907_o 13016893_10153828536383153_336030885_o 13052458_10154335612891412_160744130_o