Ուելսի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդն իր աջակցությունն է բերում Հայաստանում սիրիահայ համայնքին

2016թ-ը «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության համար նշանավորվեց նաև Ուելսի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդի հետ համագործակցությամբ։

Հավատ ընծայելով «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը Ուելսի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը իր նպաստը բերեց կազմակերպության կողմից իրականացվող «Փրկիր մի կյանք» ծրագրին։

Համախմբելով ջանքերը և կազմակերպելով բարեգործական վաճառք Քարդիֆ քաղաքում՝ ծխական խորհուրդը բարեսիրական նախաձեռնությունից ստացված շահույթը նվիրաբերեց «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Փրկիր մի կյանք» ծրագրին։

Boulboulian family in Zvartnots airportՆվիրատվության շնորհիվ ևս մեկ սիրիահայ ընտանիք կարողացավ բռնել Հայրենիքի ճանապարհը։ Դուրս գալով անապահովության գոտուց՝ անելանելի դրությունում հայտնված սիրիահայ Բուլբուլյան ընտանիքը 2016թ-ի Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 28-ին Սիրիայից տեղափոխվեց Հայաստան։

Ընտանիքը, որը բաղկացած է երեք չափահաս և երկու անչափահաս անդամներից, այսօր առաջին քայլերն է անում Հայաստանում բարեկեցիկ ապագա ստեղծելու համար։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Ուելսի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդին կազմակերպության գործունեությանը վստահություն ցուցաբերելու և սիրիահայ Բուլբուլյան ընտանիքին կարևորագույն աջակցություն հատկացնելու համար։

17105353_821175084699834_957414574_n17035292_821175048033171_1339618604_n17078450_820213914795951_1018762846_n17012689_820213908129285_1381238598_n