«Պահանջվում են Ձմեռ պապիկներ» ծրագրի շրանակում ևս 100 սիրիահայ մանուկներ ստացան նվերներ

Նախորդ տարվա ավարտը «ՀԱLԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում նշանավորվեց մի շատ գեղեցիկ ծրագրի՝ «Պահանջվում են Ձմեռ պապիկներ»-ի մեկնարկով, որը հանդիսանում է One Armenia կազմակերպության նախաձեռնությունը։

Երկու կառույցների՝ One Armenia-ի և  «ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ի հաջող համագործակցության արդյունքում 2016թ-ի դեկտեմբեր ամսին շուրջ 200 սիրիահայ երեխաներ ստացան ամանորյա նվեր-փաթեթներ` լեցուն տաքուկ հագուստներով, ձմեռային կոշիկով,  մեղրով, գրքերով և խաղերով, խոստմամբ, որ նոր տարվա սկիզբը կազդարարվի ևս 100 երեխաներին նույնանման նվեր-փաթեթների հանձնմամբ։

2017թ-ի փետրվարի 16-ին խոստումը կյանքի կոչվեց և գեղեցիկ միջոցառման շրջանակում թվով 100 սիրիահայ մանուկներ ստացան իրենց խոստացված նվերները։

«ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ն անչափ բարձր է գնահատում One Armenia կազմակերպության կողմից տարված ջանքերը, ուժն ու եռանդը, որոնք ծառայեցին սիրիահայ մանուկներին ամանորյա հրաշք պարգևելուն։

Երեխաները մեր հայրենիքի լուսավոր ապագայի գրավականներն են և մեր առաքելությունն է ջանք չխնայել նրանց մանկությունը անհոգ և ջերմ դարձնելու համար։

Պատիվ ունենք համագործակցել One Armenia-ի հետ․ հավատ ընծայելով «ՀԱLԷՊ» ՀԲՀԿ-ի գործունեությանը՝  One Armenia-ն իրապես կիսեց մեր առաքելությունը և հնարավորության սահմաններում թոթափեց դժվարին դրությունում գտնվող սիրիահայ ընտանիքների կենցաղային խնդիրները ձմռան շրջանում։

IMG_0213 IMG_0236 IMG_0261 IMG_0262 IMG_0276 IMG_0283 IMG_0286 IMG_0289 IMG_0293 IMG_0296 IMG_0299 IMG_0303 IMG_0307 IMG_0318 IMG_0363 IMG_0375 IMG_0382 IMG_0400 IMG_0443 IMG_0450 IMG_0470 IMG_0476 IMG_0488 IMG_0512 IMG_0532 IMG_0545 IMG_0549