Ռեյչել էմենեյքեր․ Կամավորելով «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնում

Ռեյչել Էմենեյքերը, ով Հայաստան էր եկել «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրի շրջանակում, կամավորել է «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնում։ Վերադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ նա անդրադարձել է Հայաստանում իր կամավորական աշխատանքին և հուզիչ փորձառությանը:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության և «Դեպի Հայք» հիմնադրամի համագործակցության շնորհիվ վերջին երեք ամիսներին ինձ բախտ վիճակվեց կամավորել «Արևիկ-Հայաստան» կենտրոնում։ Վերջինս՝ հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնը, որը գործում է ինչպես հինգօրյա դպրոց, շատ արագ դարձավ իմ ամենասիրելի անկյունը Երևանում:

Իմ գործառույթը ներառում էր կենտրոնի սաներին ձեռարվեստի հմտություններ փոխանցելը, և ես երբևէ չէի կարող պատկերացնել, թե ինչպիսի հրաշալի արկած է այն լինելու։ Իմ կամավորության երեք ամիսներն անցել են ամեն օր սաների հետ ժամանակ անցկացնելով, միասին ծիծաղելով ու սովորելով։

Կենտրոնի սաներն ինձ շատ բան սովորեցրեցին համբերատարության, բարության, ներողամտության և սիրո մասին, ինչպես նաև՝ հայերեն մի քանի նոր բառեր:

Սերն ու բարությունը, որը ես տեսա սաների և ջանասեր ուսուցիչների միջև, հիացրեց ինձ։ Համոզված եմ՝ դեմքիս նոր կնճիռներ են առաջացել չափից շատ ժպտալու պատճառով: Ջանքերը, որոնք սաները ներդնում են որևէ նոր մի բան ըմբռնելու և սովորելու համար, կարծես ավելի խորն են, քան այն առարկանների տեսությունները, որոնք մենք սովորեցնում էինք կենտրոնում։

Համառություն ու ուժ սաները ցուցաբերել են ոչ միայն ֆիզիկական և մտավոր մարտահրավերներին դիմագրավելիս, այլև իրենց ընտանիքների հետ Հալեպից Երևան տեղափոխվելիս։ Նրանք վերակառուցել են իրենց կյանքը Երևանում այնպիսի ներողամտությամբ ու ուրախությամբ, որոնք ինձ փոխանցել է միայն խոնարհության ու զարմանքի զգացումներ։

Այժմ ես վերադարձել եմ ԱՄՆ և ամեն օր մի բան եմ գտնում, ինչն ինձ հիշեցնում է «Արևիկ-Հայաստան» կենտրոնի մասին: Անչափ շնորհակալ եմ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի և «Դեպի Հայք» հիմնադրամի աշխատակազմին, ինչպես նաև հանդիպածս հրաշալի մարդկանց, «Արևիկ-Հայաստան» կենտրոնի ուսուցիչներին և սաներին ինձ գրկաբաց ընդունելու համար (դրանք իմ կյանքի ամենալավ գրկախառնություններն էին)։   Շնորհակալ եմ։ Շուտով կհանդիպենք»։

Հեղինակ՝ Ռեյչել Էմենեյքեր