Սբ․ Հարության տոնը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» կենտրոնում

Ս/թ․ ապրիլի 12-ին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի «Արևիկ-Հայաստան» հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերի կենտրոնի սաները նշեցին Սբ․ Հարության տոնը՝ խորհրդանշական նախաճաշով և հավկթախաղով։

Միջոցառմանը ներկա էին գտնվել «Արևիկ-Հայաստան» կենտրոնի ողջ ուսուցչական կազմն ու սաների ծնողներն ու խնամակալները։

Հյուրերին մատուցվեցին համեղ կարկանդակներ, որոնք նախապես պատրաստվել էին ուսուցիչների կողմից՝ հատուկ Սբ․Հարության տոնի համար։

Գեղեցիկ հանդիպումն ամփոփվեց  «Արևիկ-Հայաստան» կենտրոնի սաների կողմից պատրաստված երգ ու պարի ելույթով։

Հաշվի առնելով այն, որ միջոցառումների կազմակերպումը շատ է կարևորվում կենտրոնի կողմից, քանի որ դրանք ի նպաստ են կանգնում կենտրոնի հատուկ կարիքներ ունեցող սաների արդյունավետ ինտեգրմանը քաղաքացիական հասարակությունում, կենտրոնի պատասխանատուներն ու անձնակազմը հետամուտ են լինում պարբերական հիմունքներով մշակել և կյանքի կոչել զանազան գաղափարներ, որոնք առավել լուսավոր և բովանդակալից են դարձնում սաների առօրյան կենտրոնում։

Հիշեցնենք՝ «Արևիկ-Հայաստան» կենտրոնը Հայաստանում գտնվող հատուկ կարիքներ ունեցող սիրիահայերին տրամադրում է կրթական, մշակութային, ֆիզիկական դաստիարակության, հոգեբանական աջակցման, ինչպես նաև թատրոն-թերապիա և խոսքի զարգացման անվճար դասընթացներ։

1 2 3 4 5