Սբ. Սարգսի տոնը Մայր Հայրենիքում համախմբեց տեղաբնակ և սիրիահայ երիտասարդությանը

2016թ-ի հունվարի 22-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նոր կենտրոնում շուրջ 100 տեղաբնակ և սիրիահայ երիտասարդներ միասին ազգային երգ երաժշտությամբ ու պարով նշեցին երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:

Միջոցառումը կազմակերպվել էր «ՀԱԼԷՊ» կազմակերպության և Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի համատեղ նախաձեռնությամբ:

Միջոցառումը մեկնարկեց Նորագավթի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանի խոսքով: Հոգևոր հովիվը երիտասարդներին ներկայացրեց տոնի խորհուրդը, անդրադարձ կատարեց տոնի ավանդույթներին՝ շեշտելով, որ միայն անսասան հավատքի շնորհիվ երիտասարդներն ունակ են հասնելու իրենց մուրազին:

Միջոցառման մասնակից երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու քահանային:

Միջոցառման ընթացքում հանդես եկավ «ՀԱԼԷՊ» կազմակերպության պատանյաց խորհրդի անդամները՝ ներկայացնելով Քեսապի պարը: Իսկ Երիտասարդական ակումբների դաշնության «FYCA Band» խումբը, «ՀԱԼԷՊ» կազմակերպության պատանիներից կազմված նվագախումբը, մի շարք տեղաբնակ երիտասարդներ կատարեցին ժողովրդական և հայրենասիրական երգեր: Միջոցառման ընթացքում հանդես եկան նաև մի խումբ հայ երիտասարդներ՝ ներկայացնելով ազգային երգ ու պարերի շարաններ:

Միջոցառման մասնակիցների համար թեմատիկ նվերներ էր պատրաստել Արարատյան Հայրապետական թեմը, իսկ մրցութային խաղերի հաղթողների համար՝  «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը և ձեռագործ աշխատանքների «ՎանԱրտ» նախաձեռնությունը:

Ամբողջ միջոցառումը վարեցին «ՀԱԼԷՊ» կազմակերպության երիտասարդաց խորհրդի ատենապետ Հակոբ Կազանջյանը և ՈՍՏԱՅՆի կամավոր Կարինա Գևորգյանը:

Միջոցառումն ավարտվեց երիտասարդների միասնական շուրջպարով՝ դառնալով հայ երիտասարդության միասնության, համախմբվածության խորհրդանիշ:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին «ՀԱԼԷՊ» կազմակերպության, ՈՍՏԱՅՆի, Երիտասարդական ակումբների դաշնության գործադիր մարմնի անդամները, ինչպես նաև Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները:

1 (1) 1 (2) 20160122_190525_030 20160122_190506 1 (5) 20160122_190017 12514025_912414658866298_2537253470395627443_o 12633654_912414625532968_8582160590934352084_o 1397114_912416528866111_4022025390453034623_o 12513503_912414755532955_5686913008915134670_o 12513840_10208883655556567_618753463437242786_o 10258931_912415468866217_8265254127648650410_o 12604671_912415612199536_3426502723241655243_o 12525199_912414988866265_5184975322001293167_o 1 (3) 12605474_912416195532811_7753413798300209164_o 12604849_393855150784817_793836707933065895_o 12628489_393855270784805_2300711318390682165_o 1 (6)1 (4)