Սիրիահայերին մարդասիրական օգնություն տրամադրվեց

2018 թվականի ապրիլի 11-ին  «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գրասենյակում մարդասիրական օգնություն տրամադրեցին սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին։

Մարդասիրական օգնությունը տրամադրել է «Հայաստան – Արցախ» հիմնադրամը, որը տրամադրել է օպտիկական ակնոցներ և օրթոպեդիկ կոշիկներ:

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Հայաստան-Արցախ» հիմնադրամին սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած սիրիահայերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: