Սիրիահայ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Վարդավառի տոմախմբությանը

2018 թվականի հուլիսի 7-ին «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից իրականացվող «Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագրի մասնակից սիրիահայ երիտասարդները տոնեցին հայ ժողովրդական ամենահին տոներից մեկը՝ Վարդավառը

Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջողառումների շրջանակում Վարդավառի տոնախմբությունը կազմակերպել էին Արարատյան Հայրապետակամ թեմի երիտասարդաց միությունները և Երևանի քաղաքապետարան:

Միջոցառման սկիզբը տրվեց Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց մինչև Երևանի մանկական զբոսայգի տոնական շքերթով, որին հաջորդեց ազգային երգ ու պարով  խորհրդանշական միջոցառումը:

«Սիրիահայ երիտասարդների պայծառ ապագա» ծրագիրն իրականացվում է «Հալեպ» ՀԿ-ի և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի կողմից: Ծրագրի նպատակն է  սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ երիտասարդներին տրամադրել նոր գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով նրանց զարգացմանը և հայաստանյան քաղաքացիական կյանքում ինքնաիրացմանը, տրամադրելով հոգեբանական աջակցություն, ինչպես նաև տրամադրելով ֆինանսական աջակցություն սիրիահայ ուսանողներին և պրակտիկանտներին, կազմակերպով ուխտագնացություններ և ամառային ճամբարներ, այդ ամենով նպաստելով երիտասարդների ինտեգրմանը Հայաստանում: Իրականացված կարողությունների զարգացմանը նպաստող դասընթացներից են ճարտարապետական ծրագրերի ուսուցում, խոսակցական անգլերենի, առաջին օգնություն և Microsoft Office-ի դասընթացներ: