Սիրիահայ երիտասարդների հավաքը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

2017թ-ի հոկտեմբերի 14-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի երիտասարդաց խորհուրդը կազմակերպել էր երիտասարդական հավաք սիրիահայ երիտասարդների համար։

Հավաքին մասնակից երիտասարդները ոչ միայն ծանոթացան «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում իրականացվող երիտասարդական ծրագրերին, այլև մասնակցեցին ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող խաղերի։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր գործունեության շրջանակում կարևորում է սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիահայ երիտասարդների խնդիրների վերհանումն ու կարիքներին համապատասախան լուծումներ տալը։ Այս առթիվ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում գործում է երիտասարդաց խորհուրդ, որը նախաձեռնում և իրականացնում է տարատեսակ միջոցառումներ ու դասընթացներ՝ ուղղված սիրիահայ երիտասարդների ինքնաիրացմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։