Սիրիահայ ընտանիքները շարունակում են ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում

Ս/թ. հունվարի 27-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում տեղի ունեցավ սիրիահայ ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպում։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը կազմակերպում և իրականացնում է այս ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծում տալ մի շարք սոցիալ-հոգեբանական բնույթի խնդիրներին, որոնք առկա են սիրիահայերի շրջանում Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից ի վեր։

Ի գիտություն սիրիահայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին՝ տրվող սոցիալ-հոգեբանական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մաս կազմել հանդիպումներին, խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

16358778_391621437857709_574516736_n