Սիրիահայ ընտանիքներին տրամադրվեց սննդի փաթեթներ

Ս/թ. հոկտեմբերի 26-ին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Սիրիահայ 50 ընտանիքի տրամադրվեց  սննդի փաթեթներ բարերարներ Սուսաննա Վարդանյանի և Քարոլ Մեսերլիանի կողմից ։

Օգնության տրամադրման շարունակականության ապահովման, համագործակցության և վստահության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում բարերարներ  Սուսաննա Վարդանյանին և Քարոլ Մեսերլիանին ։