Սիրիահայ ընտանիքներին տրամադրվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հատկացված օգնությունը

2018 թվականի հոկտեմբերի 13-ին և 16-ին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Սիրիահայ ընտանիքիներին տրամադրվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հատկացված մարդասիրական օգնությունը, որը ներառում էր հագուստ և կոշիկ։

Օգնության տրամադրման շարունակականության ապահովման, համագործակցության և վստահության համար «ՀԱԼԵՊ» ՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությանը։