Սիրիահայ ընտանիքներին տրամադրվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից տրամադրված օգնությունը

Ս/թ. հոկտեմբերի 17-ին կայացավ մարդասիրական օգնության բաշխում «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում։

Սիրիահայ ընտանիքիներին տրամադրվեց Վորլդ Վիժն Հայաստանի կողմից հատկացված մարդասիրական օգնությունը, որը ներառում էր հագուստ և կոշիկ։

Օգնության տրամադրման շարունակականության ապահովման, համագործակցության և վստահության համար «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ն իր խորին երախտիքն է հայտնում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությանը։