Սիրիահայ մանուկները կրկին հավաքվել էին «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի տանիքի ներքո

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․ մարտի 18-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ։

Մայրերի տոնին ընդառաջ սիրիահայ երեխաները իրենց սեփական ձեռքերով պատրաստեցին գունազարդ նվեր-բացիկներ իրենց մայրիկների համար, ինչպես նաև տոնական երգեր, որոնք կզարդարեն իրենց մայրերի գեղեցիկ օրը։

Մանուկներն այս անգամ ևս հայերենով և արաբերենով կազմակերպեցին հարց ու պատասխան, որը շատ կարևոր է երեխաների շրջանում ամրապնդելու լեզուների հանդեպ սերը։ Երեխաները նաև մասնակցեցին ակտիվ խաղ-վարժանքների ու ստացան նվերներ յուղաներկի տեսքով։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։

1 2 3 4 5 6 8 9