Սիրիահայ մանուկները համախմբվեցին Ամանորի միջոցառման շուրջ

2017թ-ի դեկտեմբերի 24-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) կազմակերպվեց Ամանորի միջոցառում կազմակերպության մանկապատանեկան հավաքին մասնակից սիրիահայ մանուկների համար։

Ժրաջան ուսուցիչների շնորհիվ սիրիահայ մանուկներն ամբողջ տարվա ընթացքում սովորել էին գեղեցիկ բանաստեղծություններ և երգեր, որոնք նրանք կատարեցին ամանորի միջոցառմանը։

Տոնական միջոցառմանը մանուկները նաև մասնակցեցին հետաքրքաշարժ խաղերի ու ճաշակեցին հյուրասիրություն, որը պատրաստվել էր «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից։

Ամանորի միջոցառման ամենասպասված անակնկալը մատուցեց Ձմեռ պապիկը, ով սիրիահայ մանուկներին փոխանցեց տարատեսակ նվերներ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կողմից։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար: Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Հյուսիսային պող․ 11։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին: