Սիրիահայ մանուկները մասնակցեցին ամանորի ներկայացման

2017թ-ի դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) մանկապատանեկան հավաքների մասնակից ու կազմակերպության շահառու սիրիահայ ընտանիքների անդամ ավելի քան հիսուն սիրիահայ մանուկներ մասնակցեցին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված ամանորի ներկայացմանը։

Մանուկներն անցկացրեցին հիանալի ժամանակ թատրոնում և ուշի ուշով հետևեցին թատերաբեմին ստեղծված ամանորի հրաշքին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը հայտնում է իր խորին երախտագիտությունը Երևանի քաղաքապետարանին Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքների կարիքներն ուշադրության արժանացնելու և ամանորի նախաշեմին սիրիահայ մանուկներին հիշարժան նվեր մատուցելու համար։