Սիրիահայ մանուկները և պատանիները սերտում են արևմտահայերեն գարնանային արձակուրդի ժամանակ

Հայաստանի հանրակրթական դպրոցներում սկսվել է գարնանային արձակուրդը։ Սիրիահայ մանուկները և պատանիներն իրենց արձակուրդներն անցկացնում են «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում՝ մասնակցելով եռօրյա մանկական ճամբարին։

2018թ-ի մարտի 28-ին ճամբարում հյուրընկալվել էր անվանի արվեստագետ, արձակագիր, գրականությանն ու արվեստի տեսությանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ Հակոբ Միքայելյանը, ով անցկացրեց արևմտահայերենի դաս սիրիահայ մանուկների և պատանիների համար։

Բազում տարիների փորձը ներդնելով դասընթացում՝ պարոն Միքայելյանը սիրիահայ մանուկներին և պատանիներին մասնակից դարձրեց գիտելիքներով և իմաստությամբ լի արևմտահայերենի դասընթացի։

Հիշեցնենք՝ սիրիահայ մանուկների և պատանիների համար ճամբարը կազմակերպվում է 2018թ-ի մարտի 27-ից, որին մասնակցում են սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ մանուկներ և պատանիներ։

Կարևորելով մանուկների և պատանիների ազատ ժամանակի կազմակերպումը՝ «ՀԱԼԷՊ» ՀԿ-ը նաև նախաձեռնել է մանկապատանեկան հավաքներ, որոնց նպատակն է սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրել անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեցող գիտելիքներ և հմտություններ։

«ՀԱԼԷՊ» ՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրը՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ)։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։