Սիրիահայ մանուկների ամառային շրջայցը քաղաքամայր Երևանում

Ս/թ․ հունիսի 3-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։
Հանդիպումը նվիրված էր քաղաքամայր Երևանի պատմամշակութային կենտրոնական կոթողների և հիմնական պողոտաների բացահայտմանը։
Սաները քաղաքը բացահայտել սկսեցին քաղաքի հենց սրտից՝ Հանրապետության հրապարակից։ Ոսուցիչները նրանց ներկայացրեցին Հանրապետության հրապարակի պատմությունը և հրապարակը հատող մայր պողոտաների անուններին։
Սաներին պատմեցին հայ նոր ճարտարապետության հիմնադիր, մեծանուն Ալեքսանդր Թամանյանի մասին և ծանոթացրին քաղաքը զարդարող նրա ճարտարապետական գլուխգործոցներին։
Մանկապատանեկանի սաները այցելեցին Ստեփան Շահումյանի հուշարձանին, որից հետո դադար առան, իսկ հետո արդեն, ողջունեցին ջերմ ամառվա գալուստը գունավոր պատկերներով, որոնք թղթին հանձնեցին հենց այգում։
Նրանք խաղեր խաղացին, ճաշակեցին պաղպաղակ ու ավարտեցին ևս մեկ գեղեցիկ օր՝ նոր հանդիպումների ակնկալիքով։
«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։
Ուշադրություն, «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:
Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն այսուհետ կլինի Հյուսիսային պողոտա 11 հասցեն (-1 հարկ)։
Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։