Սիրիահայ մանուկների աշնանային զբոսանքը քաղաքամայր Երևանում

Ս/թ. հոկտեմբերի 21-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) նախաձեռնությամբ կայացավ մանկապատանեկան հավաք սիրիահայ մանուկների և պատանիների համար։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սիրիահայ մանուկներն ու պատանիները մասնակից եղան հերթական ճանաչողական զբոսանքին Երևանով։

Ուսուցիչների ուղեկցությամբ երեխաները զբոսնեցին քաղաքամայր Երևանում՝ ևս մեկ անգամ ամփոփելով սեփական գիտելիքները սիրելի քաղաքի հիմնադրման մասին։ Ինչպես նաև այցելեցին Երևանի քաղաքապետարանի կից այգին և գեղեցիկ պատկերազարդումներ արեցին՝ վայելելով աշնանային  ջերմ արևն ու գեղեցիկ տեսարանները ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակը։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ), մուտքը՝ Աբովյան փողոցից։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։