Սիրիահայ մանուկների աշնանային զբոսանքը քաղաքամայր Երևանում

Ս/թ. սեպտեմբերի 9-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության («ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ) նախաձեռնությամբ կայացավ  մանկապատանեկան հավաք սիրիահայ մանուկների և պատանիների համար։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ում սիրիահայ մանուկներն ու պատանիները մասնակից եղան հերթական ճանաչողական զբոսանքին Երևանով։

Երեխաները վայելեցին քաղաքի ջերմ արևն ու հմուտ ուսուցիչների պատմողական ներկայացումները քաղաքի կարևոր նշանակության վայրերի մասին։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակը։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 11 (-1 հարկ), մուտքը՝ Աբովյան փողոցից։

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։