Սիրիահայ մանուկների հերթական հանդիպումը «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում

Ս/թ․ մայիսի 13-ին սիրիահայ մանուկները «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կրկին համախմբվել էին հերթական մանկապատանեկան հավաքի շուրջ։

Օրվա թեման ջուրն էր՝ առվակ, ծով, ավազան։ Մանուկները թղթին հանձնեցին դրանք իրենց վառ պատկերացումներով։

Նրանք ծանոթացան արդեն վաղուց ժողովրդական տոնակատարության վերածված Համբարձման տոնի և նրա խորհրդանշական մաս կազմող վիճակի (վիճակահանության) պատմությանը։

Հաջոդիվ «Գիտելիք» խաղն էր, որից հետո արդեն անհոգ և խաղաղ մանկության մասին պատմող նոր երգերի յուրացումը։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։