«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ. Սիրիահայ մանուկներն ու պատանիները նշեցին Բարեկենդանի տոնը

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում ս/թ․փետրվարի 25-ին սիրիահայ մանուկները կրկին համախմբվել էին մանկապատանեկան հավաքի շուրջ, որի ընթացքում հանդես եկան Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանի» երկար սպասված գունագեղ բեմադրությամբ։

Ներկաների համար երեխաները պատրաստել էին նաև պարային նոր համարներ։ Միջոցառումը ուղեկցվեց զանազան խաղերով և գեղեցիկ հյուրասիրությամբ։

«ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի նախաձեռնած մանկապատանեկան հավաքների նպատակը սիրիահայ մանուկներին և պատանիներին տրամադրելն է գիտելիքներ և հմտություններ, որոնք անձի զարգացման համար մեծ նշանակություն ունեն։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի մանկապատանեկան հավաքներն անց են կացվում ամեն շաբաթ օր, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը, 4-ից 9-ը և 10-ից 16 տարեկան երեխաների համար:

Մանկապատանեկան հավաքների անցկացման վայրն է «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնը։ Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

Մանկապատանեկան հավաքներին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 12 13 14 15