Սոցիալ-հոգեբանական աջակացություն սիրիահայ մանուկներին

Ս/թ․ փետրվարի 18-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության կենտրոնում կայացավ սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպում սիրիահայ երեխաների համար։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ը իրականացնում է այս ծրագիրը, որի շրջանակում երեխաների հետ աշխատանքներ է տանում ոլորտի բարձրակարգ մասնագետը։ Վերջինս հատուկ դասընթացների և խաղերի միջոցով կարողանում է արդյունավետ աշխատանք տանել այն երեխաների հետ, ովքեր ունեն ուսման մեջ առաջադիմության անկում, ցանկությունների և մոտիվացիայի բացակայություն, սեփական մարմնի նկատմամբ բացասական վերաբերմունք, ցածր ինքնագնահատական, ագրեսիվ վարքագիծ, անարդյունավետ նախասիրություններ և այլն։

Սիրիահայ մանուկներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հանդիպումների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել 010 54 53 69 կամ 098 54 53 61 հեռախոսահամարներին։