Սոցիալ-հոգեբանական աջակացություն սիրիահայ ընտանիքներին

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը համագործակցաբար ս/թ. նոյեմբերի 26-ին կազմակերպեցին սոցիալ-հոգեբանական աջակացություն տրամադրող հանդիպում Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչների համար:

Հանդիպման շրջանակում համայնքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան հոգեբան Լուսինե Խանդանյանի հետ:

Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել պատերազմի միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում:

Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և տեղի են ունենալու ամեն շաբաթ օր, ժամը 12:00-14:00 «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի կենտրոնում: Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 8ա:

20161119_1