Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հերթական հանդիպմանը խոսվեց հիշողության մասին

2018 թվականի նոյեմբերի 9-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ը («ՀԱԼԵՊ» ՀԿ) «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի   շրջանակում կազմակերպվող հանդիպմանը հյուրընկալել էր բժշկուհի Մայդա Չավուշյանին, ով սիրիական հակամարտության հետևանքով հաստատվել է Հայաստանում։

Վերջինս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ստացել մանկաբույժի որակավորում։ Այնուհետև Հալեպում 30 տարի աշխատել է որպես մանկաբույժ սեփական կլինիկայում։ Հալեպում 10 տարի եղել է դաստիարակչական հանձնախմբի անդամ, որի շրջանակում հեղինակել է առողջապահական և հոգեբանական թեմաներով մի շարք հոդվածներ։ 2012 թ․ վերադարձել է Երևան։

Բժշկուհի Մ․ Չավուշյանը մասնակիցներին ներկայացրեց հիշողության մասին․ այն մարդու փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրումն է:

«Մարդու ուղեղն անսահմանափակ տեղեկատվություն է ընկալում»։

Հանդիպմանը քննարկվեց, թե ինչպես կարելի է մոռանալ վատ հիշողությունները։ Ինչպես պահպանել հիշողությունը։

Հիշեցնենք՝ «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի «Սոցիալ-հոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է օժանդակել սիրիական հակամարտության միջով անցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստել նրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում։
Հանդիպումների շրջանակում հյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝ աջակցելով նրանց սոցիալ-հոգեբանական  վերականգնմանը։
Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 16։00-ին, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում։
Հասցե՝ քԵրևան, Հյուսիսային պողոտա 11, – 1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից)։