Սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հերթական հանդիպումը «ՀԱԼԵՊ» ՀԿ-ում

2018թ.  դեկտեմբերի 14-ին «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունում («ՀԱԼԵՊ» ՀԿ) կազմակերպվեց սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հերթական հանդիպումը՝  Հայաստանում հաստատված սիրիահայերի համար:

Հանդիպան հյուրը մեզ քաջ հայտնի՝ Արարատյան Հայրապետական թեմի Մրգավան գյուղի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պարգև քահանա Պալգևորգյանն էր,  ով հանդիպումը սկսեց աղոթքով:  Տեր Պարգև քահանան շարունակեց խոսել Հայ Առաքելական եկեղեցու  7 մահացու մեղքերից յոթերորդի՝ բղջախոհություն մասին:

Բղջախոհություն նշանակում է պիղծ մտքեր ունենալ, անմաքուր և անպարկեշտ բաների մասին խորհել: Այս մեղքը ծնում է անամոթ հայացքներ, անպատկառություն ու լրբություն, անպարկեշտ խոսքերի արտաբերում, որոնք կարող են ապականել մարդու թե՛ մարմինը, և թե՛ հոգին: Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա հսկել իր միտքը, քանի որ շատ հաճախ այն վերածվում է պատերազմական մի գոտու, որտեղ պայքարում են բարին ու չարը, մաքուրն ու պիղծը: Հարկավոր է ամեն ջանք թափել, որ հաղթահարի բարին և մաքուրը:

Վերջում, ներկաները հանդես եկան հարցադրումներով և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հիշեցնենք՝  «ՀԱԼԵՊ» ՀԿի «Սոցիալհոգեբանական աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակում կազմակերպվող անվճար հանդիպումների նպատակն է  օժանդակել սիրիական հակամարտության միջովանցած և ծանր հոգեբանական դրությունում հայտնված անձանց վերականգնման գործընթացին և նպաստելնրանց ակտիվ ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական կյանքում: Հանդիպումների շրջանակումհյուրընկալվում են խոսնակներ, ովքեր իրենց կարողությունները և գիտելիքներն են կիսում ներկաների հետ՝աջակցելով նրանց սոցիալհոգեբանական վերականգմանը:

Հանդիպումները տեղի են ունենում յուրաքանչյուր ուրբաթ՝ «ՀԱԼԵՊ» ՀԿում: Հասցե՝ ք. Երևան, ՀյուսիսայինՊողոտա 11, -1 հարկ (մուտքը՝ Աբովյան փողոցից):